Skip to Main Navigation
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐհոկտեմբեր 4, 2022Õ©.

Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա խոչընդոտում է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի զարգացող տնտեսությունների հետ-համավարակային տնտեսական վերականգնումը

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 4 հոկտեմբերի, 2022 թ. – Ուկրաինայում շարունակվող պատերազմը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ձևավորվող շուկաների և զարգացող տնտեսությունների վերականգնման հեռանկարները մթագնել է՝ ասվում է Համաշխարհային բանկի այսօր լույս տեսած՝ տարածաշրջանի «Վերջին տնտեսական զարգացումները»  հրապարակման մեջ։

Հաջորդ տարվա ընթացքում խորապես ընկճված տնտեսական ակտիվությունը կպահպանվի, ընդ որում 2023 թ. սպասվում է նվազագույն՝ 0.3% աճ՝ տարածաշրջանի վրա էներգակիրների գնային շոկերի շարունակվող ազդեցությանը զուգահեռ։ Սակայն մինչ այժմ տարածաշրջանը Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման փոթորիկին ավելի լավ է դիմագրավել, քան նախկինում կանխատեսվել էր։ Այժմ ակնկալվում է, որ այս տարի տարածաշրջանում թողարկման ծավալները կկրճատվեն 0.2%-ով՝ արտացոլելով տարածաշրջանի որոշ խոշորագույն տնտեսություններում սպասվածից բարձր աճը և որոշ կառավարությունների կողմից համավարակի շրջանի խթանիչ ծրագրերի շրջահայաց երկարաձգումը։

Այժմ կանխատեսվում է, որ Ուկրաինայի տնտեսության ծավալները կկրճատվեն 35% -ով, թեև տնտեսական ակտիվությունը սպիացած է արտադրական հզորությունների ոչնչացմամբ, գյուղատնտեսական հողերի վնասվածությամբ և աշխատուժի առաջարկի նվազմամբ, քանի որ, ըստ հաշվարկների, 14 միլիոնից ավելի մարդ է տեղահանվել։ Համաշխարհային բանկի վերջին հաշվարկներով՝ սոցիալական, արտադրական և ենթակառուցվածքների ոլորտների վերականգնման և վերակառուցման կարիքների հանրագումարն առնվազն 349 միլիարդ դոլար է կազմում, ինչը 1.5 անգամ ավելի է, քան  2021 թ.-ին Ուկրաինայի մինչ-պատերազմյան տնտեսության չափը։

«Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա մարդկանց տեղահանման խոշորագույն ճգնաժամերից մեկն է առաջացրել և մարդկային ու տնտեսական կյանքին ծանր վնաս պատճառել»,- ասաց Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեն։ «Ուկրաինան շարունակում է հսկայական ֆինանսական աջակցության կարիք ունենալ անհարկի մոլեգնող պատերազմին զուգահեռ, ինչպես նաև վերականգնման և վերակառուցման ծրագրերի համար, որոնք կարելի է արագ նախաձեռնել»։

Համաշխարհային տնտեսությունը շարունակում է պատերազմի հետևանքով թուլանալ՝ առևտրի զգալի խաթարումների և պարենի ու վառելիքի գնային շոկերի պատճառով, որոնք բոլոր էլ նպաստում են բարձր գնաճին և համաշխարհային ֆինանսավորման պայմանների հետագա խստացմանը։ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ձևավորվող շուկաների և զարգացող տնտեսությունների խոշորագույն տնտեսական գործընկեր եվրագոտում ակտիվությունը նկատելիորեն վատթարացել է 2022 թ. երկրորդ կիսամյակում՝ պայմանավորված մատակարարման շղթաների խաթարման, ֆինանսական լարվածության ավելացման և սպառողների ու բիզնեսի վստահության նվազմամբ։ Սակայն ներխուժման առավել վնասող հետևանքները ռուսական էներգակիրների մատակարման խոշոր կրճատումների պայմաններում էներգակիրների սրընթաց աճող գներն են։

2023 թ. աճի կախատեսումները լայնահենք են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ձևավորվող շուկաներում և զարգացող տնտեսություններում, քանի որ տարածաշրջանում հեռանկարը զգալի անորոշություններով է պայմանավորված։ Երկարաձգվող կամ ինտեսնիվ պատերազմը կարող է զգալի ավելի մեծ վնաս հասցնել տնտեսությանն և շրջակա միջավայրին և մեծացնել միջազգային առևտրի ու ներդրումների հատվածականության հնարավորությունը։ Ֆինանսական սթերսի ռիսկը ևս բարձր է մնում՝ հաշվի առնելով պարտքի բարձր մակարդակը և գնաճը։

Զեկույցի հավելվածում քննության է առնվում էներգետիկ ճգնաժամի ազդեցությունը։ Թեև նավթի, գազի և ածուխի համաշխարհային գները 2021 թ. սկզբից բարձրանում էին, Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո գները շեշտակի աճել են՝ գնաճը հասցնելով տասնամյակների ընթացքում տարածաշրջանում չտեսնված մակարդակի։ Այս աննախադեպ ճգնաժամը ազդում է ինչպես սպառողների, այնպես էլ կառավարությունների վրա՝ սահմանափակելով ֆիսկալ մատչելիությունը, ընկերությունների արտադրողականությունը և տնային տնտեսությունների բարեկեցությունը։

Ամենածանր հարվածը կկրեն այն երկրները, որոնց կախվածությունը բարձր է ջեռուցման (որին բաժին է ընկնում էներգետիկ պահանջարկի 30%-ը), արդյունաբերության կամ էլեկտրաէներգիայի համար ներկրվող բնական գազից, ինչպես նաև այն երկրները, որոնք սերտ կապված են ԵՄ-ի էներգետիկ շուկաների հետ։ Այս երկրները պետք է պատրաստվեն գազի պակասին և արտակարգ ծրագրեր կազմեն տնային տնտեսությունների և ընկերությունների վրա վատագույն ազդեցությունները զսպելու համար, այդ թվում՝ էներգիայի խնայում, էներգաարդյունավետության խթանում  և քվոտաների/նորմավորման պլանների իրականացում։ Վարքագծի փոփոխությանն ուղղված արշավները, որոնք կենտրոնանում են տներում և շենքերում ջեռուցման արդյունավետության վրա, ինչպիսիք են պատուհանների հերմետիկացումը և մեկուսացման մեծացումը, համեմատաբար նվազագույն ներդրում են պահանջում և անմիջական ազդեցություն են ունենում։

«Ուկրաինայի պատերազմին համընկնող ճգնաժամերը, շարունակվող համավարակը և պարենի ու վառելիքի գների կտրուկ աճը ցավոտ հիշեցում են այն մասին, որ կառավարություններին անհրաժեշտ է պատրաստ լինեն զանգվածային, չսպասված ցնցումների կառավարմանը, որոնք շատ արագ կարող են ի հայտ գալ»,- ասում է տկն. Բյերդեն։ «Անհրաժեշտ է արդիականացնել սոցիալական պաշտպանության հաակարգերը, որոնք աղքատության դեմ պայքարին ուղղված ջանքերի հենարանն են՝ դրանք ցնցումների, ինչպես նաև երկարաժամկետ մարտահրավերների պայմաններում արդյունավետ դարձնելու համար»։

Զեկույցում նաև հատուկ ուշադրություն է դարձվում տարածաշրջանի սոցիալական պաշտպանության համակարգերի վրա, որոնք կարևորագույն դեր են կատարել համավարակի ընթացքում տնային տնտեսություններին և բիզնեսին օգնելու, իսկ ամենևին վերջերս՝ Ուկրաինայի պատերազմի հետևանքներից պաշտպանելու հարցում։

Տարածաշրջանում համավարակին արձագանքը քաղաքականության գործիքների երկու լայն խմբից՝ եկամուտների պաշտպանության և աշխատատեղերի պահպանման միջոցառումներից էր կազմված։ Զեկույցում գնահատվում է այս միջոցառումերի արդյունավետությունը տնտեսական աճի խթանման, աղքատության նվազեցման և աշխատատեղերի պահպանման առումով։ Զեկույցում եզրակացություն է արվում, որ կարճաժամկետ հատվածում աշխատատեղերի պահպանման ուղղությամբ ավելի բարձր ծախսերի կատարումը ասոցացվում էր ավելի բարձր զբաղվածության և նվազ աղքատության հետ։ Սակայն նվազ հստակ է տնտեսական աճի վրա այս միջոցառումների ազդեցությունը։

Համավարակի այս դասերը սոցիալական պաշտպանության համակարգերը հարմարվող և ներառող դարձնելու տեսանկյունից ուսանելի են քաղաքականություն մշակողների համար ինչպես տնտեսության համար կարճաժամկետ ցնցումներին, այնպես էլ երկարաժամկետ միտումներին դիմագրավելու համար, որոնցով վերափոխվում են աշխատաշուկաները, այդ թվում՝ գլոբալիզացիան, ժողովրդագրական միտումները, տեխնոլոգիական նորարարությունը և կլիմայի փոփոխության ազդեությունները և կլիմայի փոփոխության և դրա հետևանքների դեմ պայքարին ուղղված ջանքերը։

Քաղաքականությամբ ապագայի սոցիալական պաշտպանության համակարգերի ձևավորմանն ուղղված միջամտություններում կարելի է ներառել հետևյալի համակցությունը՝ (i) նվազագույն երաշխավորված եկամտային աջակցություն, որը նախատեսված է անհատներին և տնային տնտեսություններին անբարենպաստ շոկերից պաշտպանելու համար, (ii) կարգավորման բարեփոխումներ, որոնք աստիճանաբար վերացնում են ընկերությունների կողմից աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման գործելակարգերի սահմանափակումները  և ի վերջո աջակցում մասնավոր հատվածում ֆորմալ աշխատատեղերի ստեղծմանը և ոչ ֆորմալության կրճատմանը, (iii) խոցելի խմբերի ընդգրկման և պաշտպանության բարելավում և (iv) թվայնացում՝ ծառայությունների մատուցման որակի և քանակի բարելավման համար։

Մամուլի հաղորդագրության համարը: 2023/ECA/18

Կապ

Վաշինգտոնում՝
Indira Chand
+1 (703) 376-7491
Վաշինգտոնում՝
Amy Stilwell
+1 (202) 294-5321

Blogs

    loader image

WHAT'S NEW

    loader image