«Տղան պատուհանում» - Սպիտակի մոտակայքում վնասված տան մոտ կանգնած մի տղա
1-ին տեղ
Լուսանկարը` Ռազմիկ Զաքարյանի
Աշխարհի ամենաբարձր սեյսմիկ ակտիվության գոտիներից մեկում գտնվող Հայաստանը խոցելի է երկրաշարժերի վտանգի առջև, որն ավելի է աճել վերջին տասնամյակներում՝ ուրբանիզացիայի տեմպերի արագ աճի հետևանքով:
«Ընտանիք. ուժեղ ենք միասին» – Հայաստանյան երկրաշարժից 10 տարի անց տատիկը և թոռնիկը ցուրտ ձմռան օրով իրենց տուն են գնում Սպիտակում
2-րդ տեղ
Լուսանկարը ` Էդմոնդ Տերակոբյանի
1988 թ. դեկտեմբերի 7-ին այդ վտանգը իրականություն դարձավ Հայաստանի հյուսիսային շրջանի պատմական էպիկենտրոն Սպիտակում քաղաքում ապրող մարդկանց համար, երբ ամբողջ տարածաշրջանը ցնցվեց 6.8 մագնիտուդով երկրաշարժի ուժգնության տակ:
«Զրկանքների ուժը» - Երկրաշարժից 3 տարի անց ծնված ապագա մայր Աիդան կանգնած է Գյումրիի քանդված հրապարակներից մեկում
3-րդ տեղ
Լուսանկարը` Արմեն Հովսեփյանի
41 վայրկյանի ընթացքում աղետը վնասեց երկրի սոցիալական և տնտեսական ենթակառուցվածքների ավելի քան 40 տոկոսը, խլելով 25.000 կյանք, մարմնական վնասվածքներ հասցնելով ևս 20.000 մարդու և անօթևան թողնելով ավելի քան կես միլիոն մարդու:
Պատվավոր տեղ
«Նալբանդ գյուղը» – երեխաները դուրս են գալիս 1988 թ. երկրաշարժի էպիկենտրոնում գտնվող դպրոցից
Լուսանկարը՝ Մոնիկա Հովհաննիսյանի
Հայաստանի տնտեսական կորուստները, որոնք գնահատվել են 15-20 միլիարդ ԱՄՆ դոլար, վերացրեցին մեծ դժվարությամբ ձեռքբերված զարգացման արդյունքները և իրենց ազդեցությունը թողեցին նաև այդ համայնքներում բնակվող մարդկանց հետագա սերունդների վրա: Երկրաշարժից մի քանի տարի անց Խորհրդային Միության փլուզումը բերեց նոր տնտեսական զրկանքներ՝ դժվարեցնելով երկրաշարժի աղետալի հետևանքների վերացումը, մարդկանց վրա նրա քայքայիչ ազդեցության չեզոքացումը և Հայաստանի հյուսիսային շրջանների, ինչպես նաև ողջ երկրի վերականգնումը:
«Տնակում ստեղծագործողը» – Երկրաշարժից 30 տարի անց գյումրեցի հայտնի նկարիչ Սամվել Գալստյանը պատկերում է այն տնակը, որտեղ նա ապրել և աշխատել է 30 տարի: Ամբողջ տարածաշրջանը և հատկապես Գյումրին դեռևս կրում են երկրաշարժի սպիները
Լուսանկարը՝ Լուսինե Սարգսյանի
Աղետը, սակայն, Հայաստանի կառավարության համար առաջնահերթ է դարձրել սեյսմակայունությունը և երկրաշարժերին պատրաստ լինելը և ստիպել է, որպեսզի բնակչությունն ավելի տեղեկացված լինի սեյսմիկ ռիսկի և դրան դիմակայելու միջոցների վերաբերյալ:
Մրցույթին ներկայացված այլ լուսանկարներ`
«Տե՝ր Աստված» – կինն աղոթում է Գյումրիում՝ երկրաշարժի զոհերի համար
Լուսանկարը՝ Էդմոնդ Տերակոբյանի
Հայաստանում 1988 թվականից շատ բան է փոխվել, թեև վերականգնման քայլերը դանդաղ են ընթացել: Այսօր երկիրը ձգտում է թարմացնել շինարարական նորմատիվները, ընդլայնել ներդրումները սեյսմակայուն ենթակառուցվածքներում և կիրառել աղետների ռիսկի կառավարման հիմնական սկզբունքները պետական հաստատություններում:
«Գեղարդի վանքը» – Գեղարդի վանքը, որն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում, միջնադարյան վանք է Կոտայքի մարզում, մասամբ փորագրված հարակից սարից և շրջապատված ժայռերով
Լուսանկարը՝ Անժելիկա Կաուֆմանի
Համաշխարհային բանկի աջակցությամբ Հայաստանի կառավարությունը 2017 թ. ընդունեց աղետների ռիսկերի կառավարման ազգային համակարգը և ռազմավարությունը, որը համահունչ է Աղետների ռիսկի նվազեցման Սենդայի գործողությունների շրջանակային ծրագրին` աղետների ռիսկի նվազեցման համաշխարհային ծրագրին, ինչպես նաև կայուն զարգացման նպատակներին:
«Մայր Աթոռ» – Էջմիածնի տաճարը, որ գտնվում է Վաղարշապատ քաղաքում
Լուսանկարը՝ Ջերի Ֆեր Դամիանի
Ներկայում դպրոցների սեյսմիկ անվտանգությունը հանդիսանում է երկրի ազգային գերակայությունը: 2015 թ.-ից կառավարությունը իրակաանցնում է Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիրը, որտեղ ընդգրկված են մոտ 380 դպրոցներ, նպատակ ունենալով այն ընդլայնել հետագայում և մինչև 2030թ. ծրագրում ներառել երկրի բոլոր կրթական հաստատությունները:
«Փրկություն» - Գյումրիի Բուլվար թաղամասը կառուցվել է երկրաշարժից տուժածների համար
Լուսանկարը՝ Լիլիթ Գալստյանի
Վերջերս ավարտվել է ազգային մակարդակով սեյսմիկ վտանգի խորքային գնահատումը, որը թույլ կտա կառավարությանը համապարփակ պատկերացում կազմել երկրի սեյսմիկ վտագների մասին: Այս կարևոր աշխատանքի ներքո համախմբվեցին սեյսմիկ վտանգի գծով առաջատար միջազգային կառույցները, ինչպիսիք են AIR Worldwide-ը և Global Earthquake Model Foundation-ը՝ արդիականացնելով Հայաստանի սեյսմիկ գոտիավորման քարտեզները երկրաբանական վտանգի վերջին սցենարների կիրառման միջոցով, որոնք օգտագործվում են ռիսկի նվազեցման ուղղությամբ ապագա ներդրումների ներգրավման համար և այժմ ընդգրկված են երկրի սեյսմակայուն շինարարության նորմատիվներում:
«Գույները է բերում քաղաք» – Երիտասարդ մի աղջիկ Գյումրի քաղաքում
Լուսանկարը՝ Իգոր Միրզախանյանի
Հայաստանը մեծ ջանքերր է գործադրել երկրաշարժերի ռիսկերի նվազեցման ուղղությամբ՝ պատրաստվածության ռազմավարությունների մշակման և աղետների ռիսկի կառավարման գծով աշխանաքների իրկանացման շնորհիվ: Այս ջանքերը, թերևս, ամենալավ միջոցն են Սպիտակի երկրաշարժի զոհերի հիշատակը պահպանելու համար և ապահովում են ավելի ապահով և կայուն ապագա Հայաստանն իրենց տունն անվանող համայնքների համար: