Skip to Main Navigation
Factsheetնոյեմբեր 7, 2024Õ©.

Հայաստանի առևտրի մրցունակության դիագնոստիկա

2024 թ. հոկտեմբերին Համաշխարհային բանկը թողարկեց Հայաստանի «Առևտրի մրցունակության դիագնոստիկա»  զեկույցը, որում ներկայացվում է երկրի առևտրի միջավայրի համակողմանի վերլուծությունը և համաշխարհային շուկայում մրցունակությունը։ Այն ուսումնասիրում է Հայաստանի հնարավորությունները՝ բարելավելու համաշխարհային առևտրի իր դիրքը, վեր է հանում առևտրի խոչընդոտները և ընդգծում բարելավման ուղղությունները։

Հիմնական եզրահանգումներ.

  • Արտահանման աճ. Հայաստանի ապրանքների և ծառայությունների արտահանումը նշանակալի աճ է գրանցել՝ 2011 թ. ՀՆԱ-ի 27%-ից 2019 թ. հասնելով 42%-ի։
  • Արտահանման կազմը. Հայաստանի արտահանման կառուցվածքում գերիշխում են անմշակ հումքային ապրանքները, մասնավորապես՝ պղնձի հանքաքարը, որը կազմում է ընդհանուր արտահանման (2019–2021 թթ.) 25%-ը։ Բարձրացել է նաև ծառայությունների արտահանումը, մասնավորապես՝ ՏՀՏ-ի։ Ապրանքների արտահանման 80%-ից ավելին առաջնային արտադրանքն է՝ վկայելով հումքային ապրանքներից ավելի մեծ կախվածության մասին։ Հումքային ապրանքների արտահանումից մեծ կախվածությունը Հայաստանին խոցելի է դարձնում համաշխարհային պահանջարկի և միջազգային գների նկատմամբ։
  • Շուկայի կենտրոնացվածություն. Հայաստանի արտահանման ուղղությունները խիստ կենտրոնացած են՝ ընդ որում արտահանումը ԵՄ նվազում է (2011 թ. 43%-ից 2021 թ.-ին կազմելով 23%) և ավելանում  է կախվածությունը Ռուսաստանից և Չինաստանից։
  • Աշխարհագրական և առևտրի խոչընդոտներ. դեպի ծով ելք չունենալու Հայաստանի կարգավիճակը և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ փակ սահմանները սահմանափակում են առևտրի հասանելիությունը։ Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) միանալով՝ Հայաստանը բարձրացրեց մաքսային սակագները և մեծացրեց իր կախվածությունը ԵԱՏՄ առևտրի գործընկերներից։ Ասվածը սահմանափակում է Հայաստանի՝ մաքսային սակագներն ինքնուրույն իջեցնելու ունակությունը և դժվարացնում մատչելի, բարձրորակ ներմուծումներ և նյութեր ստանալու հնարավորությունը։ Արդյունքն այն է, որ Հայաստանի տնտեսվարողները պայքարում են միջազգայնորեն մրցելու համար, և իրավիճակը վատացել է ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգ» ծրագրի (EU’s GSP+) առևտրի հատուկ առավելությունների կորստի հետևանքով, իսկ անդամակցությունը Եվրասիական տնտեսական միությանը (ԵԱՏՄ) ավելի բարձր մաքսային սակագներ է պարտադրում՝ բարդություն ստեղծելով մատչելի ներմուծումների հասանելիության համար։ Բացի այդ, համեմատաբար փոքր ներքին շուկան կաշկանդում է ներքին ճյուղերի ընդլայնումը և աճը՝ Հայաստանի ընկերությունների համար դժվարացնելով ավելի խոշոր միջազգային ընկերությունների հետ մրցելը։
  • Հայաստանի տեղակատվական-հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) ծառայությունների ոլորտը արագ աճել է և երկրին օգնում է իր առևտրի մարտահրավերների հաղթահարման հարցում։ 2021թ.-ին ՏՀՏ ոլորտին բաժին էր ընկնում Հայաստանի առևտրային ծառայությունների արտահանման 20% -ը, և իր հետ համադրելի երկրների համեմատ՝ երկիրը բարձր մրցակցային առավելություն ունի փոստային և հեռահաղորդակցության ծառայությունների ոլորտում։ Ոլորտի համար շահեկան են աճող ներդրումները, հատկապես՝ հայկական սփյուռքից, և  այն նվազ խոչընդոտների է բախվում, քան ապրանքների առևտուրը, քանի որ թվային ծառայությունները շրջանցում են ավանդական լոգիստիկ խնդիրները։ ՏՀՏ ոլորտը նաև անցում է կատարում դեպի ավելի բարձր հավելյալ արժեքով ծառայությունների, որոնք ողջ աշխարհում բարձր պահանջարկ են վայելում, հատկապես՝ ՔՈՎԻԴ-19 համավարակից հետո։

Մարտահրավերները դարձնելով հնարավորություններ․

  • Առևտրի դյուրացում.  Հայաստանն առևտրի մեծացման հնարավորություն ունի՝ ԱՀԿ Առևտրի դյուրացման համաձայնագրի (TFA) պարտավորությունների արդյունավետ իրականացմամբ։ ՏՀԶԿ առևտրի դյուրացման ցուցանիշներով բացահայտվում է, որ Հայաստանը զիջում է այնպիսի հարցերում, ինչպիսիք են առևտրի համայնքի հետ գործակցությունը և միջսահմանային համագործակցությունը։ ԱՀԿ-ի առևտրի դյուրացման համաձայնագրի արդյունավետ իրականացումը կարող է խթանել արտահանումը 14.8 տոկոսով, ներմուծումը՝ 10.9 տոկոսով և իրական ՀՆԱ-ն՝ 2.9 տոկով։
  • Օտարերկրյա ուղղակի ներդրումներ (ՕՈՒՆ). Հայաստանը լրացուցիչ ներդրումներ ներգրավելու հնարավորություն ունի հանքարդյունաբերության ոլորտում, այնպիսի ծառայություններում, ինչպիսիք են ՏՏ և ֆինանսները, կոմունալ ծառայություննները և մշակող արդյունաբերությունը։ Ներդրողների պաշտպանությունն ուժեղացնելուց բացի, ՕՈՒՆ-ի ներգրավման հաջողության համար անհրաժեշտ է ներդրողների աջակցման կատարելագործված ծառայությունների մատուցում՝ ուժեղացված և ներդրումների ներգրավման համար լիարժեք գործող առաջատար մարմնի միջոցով։
  • ՏՀՏ ոլորտ. Հայաստանի վերելք ապրող ՏՀՏ ոլորտում աճի ներուժը բարձր է՝ ծառայությունները մշակող արդյունաբերությունում ինտեգրելու հնարավորություններով։ Այս ոլորտի լրացուցիչ կատարելագործման համար կարևոր է ոլորտի կարիքներին կրթական ծրագրերի համապատասխանեցումը՝ խթանելով հմուտ մասնագետների առկայությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ծրագրային ապահովման մշակումը, ճարտարագիտությունը և պրոդուկտների կառավարումը։ Բացի այդ, պետք է առաջնահերթ լինի կարգավորման բացերի հասցեագրումը, մասնավորապես՝ անհատական տվյալների պաշտպանության և տվյալների միջսահմանային փոխանցման ուղղություններով։

Զեկույցում բացահայտվում է Հայաստանի առևտրի մրցունակության բարձրացմանն ուղղված երեք ռազմավարական առաջնահերթություն․

     1.     Ապահովել «Առևտրի համաշխարհային կազմակերպության»՝ ԱՀԿ առևտրի դյուրացման համաձայնագրի արդյունավետ իրականացումը.

  • Ինստիտուցիոնալացնել առևտրի դյուրացման հարցերով ազգային կոմիտեն, որը խթանում է մասնավոր հատվածի հետ համագործակցությունը՝ լուծումների նախագծմանը նպաստելու, միջազգային լավագույն փորձին համապատասխանելու և ծառայությունների կլանման համար:
  • Խորացնել թվայնացման բարեփոխումները, ուժեղացնել կառավարումը՝ համախմբելով սահմանային գերատեսչությունների նախաձեռնությունները և վերանախագծել սահմանների կառավարման ընթացակարգերը՝ հիմնվելով արդի տեխնոլոգիաների վրա:

     2.     Վերանայել և լրամշակել արտահանմանն ուղղված աջակցությունը՝ բազմազանեցման ջանքերը խթանելու համար.

  • Մշակել ժամանակավոր, նպատակային ծրագրեր այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են՝ գյուղատնտեսությունը, հագուստը և ՏՀՏ-ն:
  • Խթանել կապերը ավելի խոշոր արտահանողների հետ ներքին ՓՄՁ-ների ինտեգրմամբ և առաջավոր փորձի ընդունմամբ՝ ապրանքների հավաստագրումը դյուրին դարձնելու համար:

     3.   Շարունակել ՏՀՏ ոլորտի մրցունակության բարձրացումը.

  • Բարձրացնել աշխատուժի որակավորումը, վերանայել կարգավորման դաշտը և ներգրավել օտարերկրյա ներդրումներ:
  • Անդրադառնալ տվյալների պաշտպանության օրենքների բացերին և բարելավել պետության՝ կարգավորումների կիրարկման կարողությունները։

Հայաստանին անհրաժեշտ են առևտրի դյուրացման, արտահանման բազմազանեցման և ՏՀՏ ոլորտի բարելավման ուղղությամբ ռազմավարական միջամտություններ՝ իր  համաշխարհային մրցունակությունը բարձրացնելու համար։ Այս քայլերը Հայաստանին կօգնեն իր առևտրի սահմանափակումների մասով գործողությունների ուղղության ընտրության և համաշխարհային շուկաներում ավելի նպաստավոր դիրք զբաղեցնելու հարցում։