Սկսում ենք ըստ յուրաքանչյուր երկրի սահմանված աղքատության գծից, որը սովորաբար արտացոլում է այն գումարը, որից պակաս գումարով տվյալ երկրում հնարավոր չէ հոգալ անձի նվազագույն սնուցման, հագուստի և կացարանի կարիքները։ Զարմանալի չէ, որ աղքատության գծերը որպես կանոն ավելի հարուստ երկրներում ավելի բարձր են, իսկ ավելի աղքատ երկներում՝ ավելի ցածր։
Սակայն, երբ ցանկանում ենք վեր հանել, թե աշխարհում տարբեր երկրներից քանի մարդ աղքատության մեջ ապրում, մենք չենք կարող պարզապես գումարել յուրաքանչյուր երկրի աղքատության ազգային գիծը։ Դա հավասարազոր կլինի յուրաքանչյուր երկրում տարբեր չափանիշի կիրառմանը՝ որոշելու համար, թե ով է աղքատ։ Ահա, թե ինչու է մեզ անհրաժեշտ աղքատության գիծ, որով բոլոր երկրների աղքատությունը չափվում է նույն չափորոշիչով։
1990 թվականին մի խումբ անկախ հետազոտողներ և Համաշխարհային բանկն ուսումնասիրեցին աշխարհի որոշ առավել աղքատ երկրների աղքատության ազգային գծերը, և այդ գծերը փոխարկեցին ընդհանուր արժույթի՝ գնողունակության համարժեքության (ԳՀ) փոխարժեքներ կիրառելով։ ԳՀ փոխարժեքները կառուցվում են տարբեր երկրներում նույն քանակի ապրանքների և ծառայությունների համարժեք գնորոշումն ապահովելու համար։ Ընդհանուր արժույթի փոխարկումից հետո նրանք պարզեցին, որ այդ շատ աղքատ երկրներից վեցում 1980-ականների շուրջը աղքատության ազգային գծի արժեքը մեկ անձի հաշվով օրական շուրջ 1 դոլար էր (1985 թվականի գներով)։ Դրանով էլ օրական մեկ դոլար առաջին աղքատության գծի հիմքը ձևավորվեց։
Մինչև 2022 թվականի աշունը կիրառվող 1.90 դոլար ԱՄԳ-ն ստացվել էր 1990-ականերին 15 աղքատ երկրների աղքատության ազգային գծերի միջինից՝ արտահայտված 2011 թվականի ԳՀ-ներով։ Նշված 15 աղքատ երկրների ընտրությունը հիմնված էր այդ ժամանակվա սահմանափակ տվյալների վրա։ Ցածր միջին եկամտով այլ երկրներից նոր տվյալների հավաքմամբ և վերլուծությամբ մենք մեր ստուգիչ խումբն ընդլյալնել ենք։ ԱՄԳ-ն այժմ ստացվում է աշխարհի 28 ամենաաղքատ երկրների աղքատության ազգային գծերի միջնարժեքից՝ արտահայտված թվականի ԳՀ-ով։ ԱՄԳ ստացման և թարմացման մեթոդաբանության վերաբերյալ լրացուցիչ մանրամասների համար տես այս բլոգը (blog) և աշխատանքային զեկույցը (working paper)։ Թե նախկինում ԱՄԳ-ի վերանայումներն ինչպես են արվել, տես Ֆերեյրա և ուրիշներ (2016) (Ferreira et al. (2016)) և Ռավալիոն և ուրիշներ (2009) (Ravallion et al. (2009))։