Skip to Main Navigation
 ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

«30 տարի Սպիտակից հետո» ֆոտոմրցույթ Հայաստանում

31 հոկտեմբեր - 25 նոյեմբեր 2018

Հայաստան

Image

1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանը կիրառել է քաղած դասերը և զգալիորեն բարելավել է աղետների արձագանքման  կարողության զարգացման, սեյսմիկ շրջանացման քարտեզի մշակման և սեյսմակայունության նորմերի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքները:  Լուսանկարը՝  Սերուժ Ուրիշյանի, հրապարակված՝ Wikimedia Commons կայքում:

 


Գտնվելով աշխարհի ամենաակտիվ սեյսմիկ տարածաշրջաններից մեկում՝ Հայաստանը չափազանց խոցելի է սեյսմիկ ռիսկի նկատմամբ. ռիսկ, որն է´լ ավելի է խորանում երկրի արագ ուրբանիազացման հետևանքով: Այդպիսի ավերիչ աղետ էր 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժը, որի հետևանքով վնասվեց երկրի 40%-ը, 514.000 մարդ անօթևան մնաց, վնասվածք ստացավ` 20.000 և զոհվեց 25.000 մարդ: Մոտավոր հաշվարկներով՝ տնտեսական վնասը կազմել է 15-20 միլիարդ ԱՄՆ դոլար:

Այս ընթացքում շատ բան է փոխվել Հայաստանում, և Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցի նախաշեմին (2018 թ. դեկտեմբերի 7) Համաշխարհային բանկը և Աղետների նվազեցման ու վերականգնման գլոբալ կառույցը (GFDRR) հրավիրում են լուսանկարիչների՝ Հայաստանից և ողջ աշխարհից, մասնակցելու «Աղետների նկատմամբ դիմակայունության բարձրացումը Հայաստանի ողջ տարածքում» թեմայով ֆոտոմրցույթին: Ֆոտոմրցույթի նպատակն է նշել և արժանի հարգանքի տուրք մատուցել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած հայ ժողովրդի ոգեշնչող տոկոնությանը:

    1. Մրցույթի մասնակիցները կարող են այս հղումով ներկայացնել 3 լուսանկար՝ «Աղետների նկատմամբ դիմակայունության բարձրացումը Հայաստանի ողջ տարածքում» թեմայով, որոնք ցույց կտան Հայաստանում աղետներին դիմակայելու տարբեր հարթությունները՝ անհատ, ընտանիք, համայնք, թաղ, քաղաք, և կներկայացնեն, օրինակ, համայնքների զորեղացման դրվագներ, տեղական աղետակայուն ենթակառուցվածքներ կամ աղետակայուն մշակութային ժառանգության վայրեր:
    2. Լուսանկարները ներկայացնելիս պարտադիր պետք է նշել հետևյալ տեղեկությունները՝ անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե և երկիրը, էլեկտրոնային նամակի վերնագրում պետք է գրել՝ «Ֆոտոմրցույթ» և Ձեր անունը:
    3. Յուրաքանչյուր լուսանկարի պետք է կցել առավելագունը 2-3 նախադասությամբ (30-40 բառ) մակագրություն՝ գրված անգլերենով կամ հայերենով: Մակագրությունը պետք է ունենա հետևյալ հեշթեգը՝  #30YearsAfterSpitak, որպեսզի հնարավոր լինի հարմարեցնել այն սոցիալական ցանցերում օգտագործման համար:
    4. Ներկայացվող լուսանկարները պետք է լինեն JPEG ձևաչափով, 800x600 կետայնությամբ, հորիզոնական կամ ուղղաձիգ պատկերմամբ և առավելագույնը 5 Մբ ծավալով: Առաջին փուլն անցած լուսանկարները պետք է կրկին ներկայացվեն՝ ավելի բարձր կետայնությամբ:
    5. Լուսանկարը պետք է ճշգրտությամբ արտահայտի թեման և տեսարանն այնպես, ինչպես այն երևացել է, և այն չպետք է թվային եղանակով փոփոխության ենթարկված լինի՝ ընդունված օպտիմալացման աստիճանից ավելի (փոշու հեռացում, կտրում, գույնի և գույների հակադրության փոփոխություն և այլն):
    6. Լուսանկարները պետք է լինեն բնօրինակ և չհրապարակված: Նախկինում տպագիր նյութերում հրապարակված լուսանկարները չեն ընդունվի: Մրցույցի մասնակիցները պետք է պատրաստ լինեն ըստ անհրաժեշտության հավաստելու դա: Համապատասխան պահանջի դեպքում մրցույթի մասնակիցները պետք է նաև կարողանան երրորդ կողմերից ստանալ բոլոր անհրաժեշտ թույլտվությունները (լուսանկարներում երևացող մարդիկ, այդ թվում՝ ծնողի կամ խնամակալի համաձայնությունը անչափահասների պարագայում):
    7. Լրացուցիչ լուսանկարներ. Եթե երեքից ավել լուսանկար ունեք ներկայացնելու, ապա առաջարկում ենք տեղադրել Ձեր նկարները Twitter-ում, Instagram-ում, Facebook-ում և սոցիալական այլ հարթակներում: Այս մրցույթի և Ձեր լուսանկարների մասին իրազեկեք դրանք նշելով #30YearsAfterSpitak պիտակով:

    Վերջնաժամկետը՝  Բոլոր լուսանկարները պետք է ներկայացվեն մինչև 2018թ. նոյեմբերի 25-ը, ժամը 11:30-ը (արևելյան արևային ժամանակով):

  • 1. Համաշխարհային բանկը կընտրի եզրափակիչ փուլ անցնող 10 մասնակցի (10 լուսանկար):

    2. Կապ կհաստատվի միայն եզրափակիչ փուլ անցածների հետ:

    3. Ժյուրին կգնահատի 10 լուսանկարները և 2018թ. նոյեմբերի 30-ին կընտրի 3 հաղթող լուսանկար, որոնց կշնորհվեն մրցանակներ՝ վառ, հիշարժան աշխատանքի համար, որտեղ հմտորեն ներկայացված կլինի Հայաստանում աղետների նկատմամբ դիմակայունության պատկերը, և թե ինչ է նշանակում վերականգնվել աղետալի երկրաշարժերի պատճառած խնդիրներից և ավերածություններից:

    4. Լուսանկարները կգնահատվեն հետևյալ չափանիշներով՝

        a) պարզություն և առնչություն թեմային

        b) ստեղծագործ մոտեցում

        c) լուսանկարի լուսանկարչական որակ:

    5. Բացի այդ, ժյուրին կընտրի 3 լուսանկար, որոնք պատվոգիր կստանան հետևյալ թեմաների արծարծման համար՝ համայնքների զորեղացում, տեղական աղետակայուն ենթակառուցվածք և աղետակայուն մշակութային ժառանգության վայրեր:

    6. Գրագողության ցանկացած դրսևորում կամ հեղինակային իրավունքի ցանկացած խախտում ինքնաբերաբար կհանգեցնի մասնակցի որակազրկման:

    7. Ժյուրիի որոշումները լինելու են վերջնական:

  • Հաղթողների և մրցանակների մասին կհայտարարվի 2018 թվականի դեկտեմբերի 7-ին՝ Սպիտակի երկրաշարժի 30-ամյակի օրը:

    1. Մրցանակների շնորհման արարողությունը կկայանա Գյումրիում՝ հիշատակի միջոցառումների շրջանակում:

    2. 3 հաղթողները կստանան հետևյալ գումարային մրցանակները.

    Առաջին մրցանակ՝ 500 ԱՄՆ դոլար,

    Երկրորդ մրցանակ՝ 350 ԱՄՆ դոլար,

    Երրորդ մրցանակ՝ 150 ԱՄՆ դոլար: 

    3. Բացի այդ,

    a. 3 պատվոգիր կշնորհվի հետևյալ թեմաների արծարծման համար՝ համայնքների զորեղացում, տեղական աղետակայուն ենթակառուցվածք և աղետակայուն մշակութային ժառանգության վայրեր

    b. Լավագույն 10 լուսանկարները Համաշխարհային բանկի ինտերնետային կայքում տեղադրված կլինեն 2018թ.  դեկտեմբեր - 2019թ. հունվար ամիսներին, նաև՝ լուսանկարների տպագրված տարբերակները կներառվեն լուսանկարների գրքույկում, որը կցուցադրվի համաժողովների սրահների ընդունարաններում:

  • Այս մրցույթին լուսանկար ներկայացնելով՝ յուրաքանչյուր մասնակից համաձայնում և ընդունում է ստորև նշված դրույթները.

    Մրցույթի մասնակիցների բնութագիրը, իրավունքները և պարտականությունները

    - Մրցույթը բաց է Հայաստանից և ողջ աշխարհից այն անհատների համար, որոնք չեն հանդիսանում Համաշխարհային բանկի ներկայիս աշխատակից, այդ թվում՝ խորհրդատու, պրակտիկանտ, կապալառու և կապալառուի աշխատակից: Համաշխարհային բանկի աշխատակիցների ընտանիքների անդամները և հարազատներն ունեն մասնակցելու իրավունք, բացառությամբ Համաշխարհային բանկի այն աշխատակիցների ընտանիքի անդամների և հարազատների, որոնք ընդգրկված են Աղետների ռիսկի կառավարման ազգային ծրագրում:

    - Լուսանկարները ներկայացնելու պահին մրցույթի մասնակիցների 18 տարին պետք է լրացած լինի:

    - Մրցույթի մասնակիցներն ընդունում են, որ այս մրցույթին ներկայացված բոլոր լուսանկարները  և տեղեկությունները հրապարակային են և չեն հանդիսանում մասնավոր հաղորդակցություն: Ավելին, մրցույթի մասնակիցներն ընդունում են, որ մյուս մասնակիցների չատերը, տեղադրած գրառումները, կոնֆերանսները, էլեկտրոնային նամակները և այլ հաղորդումները որևէ կերպ հաստատված չեն ժյուրիի և/կամ Համաշխարհային բանկի և/կամ վերջինիս գործընկերների կողմից, և որ այդ հաղորդումները չեն կարող համարվել ժյուրիի և/կամ Համաշխարհային բանկի և/կամ վերջինիս գործընկերների կողմից վերանայված, ուսումնասիրված կամ հավանություն ստացած:

    • Դուք պահպանում եք հեղինակային իրավունքը և շարունակում եք հանդիսանալ Ձեր նկարների սեփականատերը և իրավունք ունեք շարունակել դրանք օգտագործել Ձեր նախընտրած եղանակով՝ անկախ տվյալ լուսանկարի հաղթող ճանաչվելու կամ երկրորդ տեղ զբաղեցնելու հանգամանքից: Դուք համաձայնում եք, որ Ձեր ներկայացրած նկարները կարող են հրապարակային ցուցադրվել, օգտագործվել Համաշխարհային բանկի տպագիր նյութերում, սոցիալական ցանցերում ՀԲ-ի ունեցած հարթակներում, ՀԲ կայքէջերում կամ այլ լրատվական միջոցներում, և կարող են պատճենվել և ցուցադրվել ցանկացած երկրում՝ նշելով Ձեր անունը որպես լուսանկարի հեղինակ: Հայաստանի Սպիտակի երկրաշարժի ֆոտոմրցույթի լուսանկարների հավաքածուի նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է GFDRR-ին և Համաշխարհային բանկի խմբին:
    • Համաշխարհային բանկի խումբն իրեն իրավունք է վերապահում հրապարակել և/կամ հանրությանը հասանելի դարձնել ներկայացված բոլոր լուսանկարները:

    Վարվելակարգ.  Այս դրույթները չկատարելու դեպքում մասնակցությունը մրցույթին չի թույլատրվի: Ժյուրին և/կամ Համաշխարհային բանկը պատասխանատու չէ մրցույթի, մրցույթի կազմակերպման համար տպված նյութերի կամ մրցանակների հայտարարության մեջ տեղ գտած տպագրական կամ այլ սխալների համար: Համաշխարհային բանկը կարող է իր հայեցողությամբ թարմացնել և/կամ փոփոխել մրցույթի դրույթներն ու պայմանները, և մրցույթի մասնակիցը համաձայնում է ընդունել և պարտադիր կատարել այդ թարմացված և/կամ փոփոխված դրույթներն ու պայմանները: 

  • Հայաստանում աղետների ռիսկի կառավարումն աստիճանաբար է´լ ավելի է կարևորվում երկրի կայուն զարգացման համատեքստում: 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Հայաստանը կիրառել է քաղած դասերը և զգալիորեն լավացրել է աղետների արձագանքման կարողության զարգացման, սեյսմիկ շրջանացման քարտեզի մշակման և սեյսմակայունության նորմերի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքները: Այսպիսի աղետների նկատմամբ Հայաստանի դիմակայունությունը բարձրացնելու նպատակով ՀՀ կառավարությունը, Համաշխարհային բանկը և GFDRR-ը համատեղ աշխատում են աղետների ռիսկերի մասին տեղեկատվությունը բարելավելու, ռիսկերի նվազեցման շրջանակն ընդլայնելու, պատրաստվածությունը և աղետների ֆիսկալ ռիսկերի ընկալումը բարելավելու ուղղությամբ:

    Օրինակ, ծրագրի շրջանակում տեխնիկական աջակցություն է տրամադրվել ազգային մակարդակում սեյսմիկ վտանգների խորքային գնահատում կատարելու համար, որպեսզի կառավարությունը համակողմանի պատկերացում կազմի երկրում առկա սեյսմիկ ռիսկի մասին: Վերլուծության ժամանակակից մեթոդների և առաջադեմ գիտական հետազոտությունների մեկտեղման շնորհիվ Հայաստանը ընդլայնել է սեյսմիկ շրջանացման քարտեզներն՝ օգտագործելով երկրաբանական վտանգների արդի սցենարներ: Սեյսմիկ շրջանացման նոր քարտեզները հիմք կծառայեն շինարարական նորմերը և հողահատկացման չափանիշները, ինչպես նաև տարհանման երթուղիները բարելավելու համար:

    Լրացուցիչ տեղեկատվության համար՝ տե′ս հետևյալ հղումները.

    Armenia Takes Important Steps Toward a Disaster Resilient Future (Հայաստանը կարևոր քայլեր է ձեռնարկում աղետակայուն ապագայի ուղղությամբ)

    Armenia Country Risk Profile for Earthquakes and Floods (Հայաստանի՝ երկրաշարժերի և հեղեղումների ռիսկերի բնութագիրը)

    Launch of Armenia National Disaster Risk Management Program (Հայաստան. ռիսկերի կառավարման ազգային ծրագրի մեկնարկը)

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել ՀԲ-ի Երևանի գրասենյակ հետևյալ հեռախոսահամարներով՝

  • ՀԵՌ.: 374 10 59 42 21, 374 10 52 09 92: