Գտնվելով աշխարհի ամենաակտիվ սեյսմիկ տարածաշրջաններից մեկում՝ Հայաստանը չափազանց խոցելի է սեյսմիկ ռիսկի նկատմամբ. ռիսկ, որն է´լ ավելի է խորանում երկրի արագ ուրբանիազացման հետևանքով: Այդպիսի ավերիչ աղետ էր 1988 թվականի դեկտեմբերի 7-ի Սպիտակի երկրաշարժը, որի հետևանքով վնասվեց երկրի 40%-ը, 514.000 մարդ անօթևան մնաց, վնասվածք ստացավ` 20.000 և զոհվեց 25.000 մարդ: Մոտավոր հաշվարկներով՝ տնտեսական վնասը կազմել է 15-20 միլիարդ ԱՄՆ դոլար:
Այս ընթացքում շատ բան է փոխվել Հայաստանում, և Սպիտակի երկրաշարժի 30-ամյա տարելիցի նախաշեմին (2018 թ. դեկտեմբերի 7) Համաշխարհային բանկը և Աղետների նվազեցման ու վերականգնման գլոբալ կառույցը (GFDRR) հրավիրում են լուսանկարիչների՝ Հայաստանից և ողջ աշխարհից, մասնակցելու «Աղետների նկատմամբ դիմակայունության բարձրացումը Հայաստանի ողջ տարածքում» թեմայով ֆոտոմրցույթին: Ֆոտոմրցույթի նպատակն է նշել և արժանի հարգանքի տուրք մատուցել 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժած հայ ժողովրդի ոգեշնչող տոկոնությանը: