Սիլվի Բոսութղոն Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրենն է 2017 թ. սեպտեմբերի 1-ից:
1998 թ. ի վեր տկն. Բոսութղոն աշխատում է Համաշխարհային բանկում. նա բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել և ղեկավարել տարբեր կառույցներ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում՝ նպաստելով մասնավոր և ֆինանսական հատվածների զարգացմանը: Նա եղել է Կենտրոնական Ասիայի երկրների համակարգողը, իսկ մինչ Հայաստանում նշանակվելը՝ աշխատել է որպես ծրագրի ղեկավար Ռուսաստանում:
2012 թ. -ից տկն. Բոսութղոն Ռուսաստանում ղեկավարել է ներդրումների միջավայրում Համաշխարհային բանկի ներգրավվածությունը և որպես բազմաճյուղ ծրագրի ղեկավար աջակցել է ռուս պաշտոնյաների հետ բանկի ներգրավմանը և երկխոսությանը ՝ կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության, տրանսպորտի և գյուղատնտեսության ոլորտներում:
Նախքան Համաշխարհային բանկում աշխատանքի անցնելը տկն. Բոսութղոն աշխատել է մասնավոր հատվածում՝ ԱՄՆ-ում տեղակայված անցումային տնտեսությունների զարգացման խնդիրներում մասնագիտացած կառավարման և խորհրդատվական միջազգային ընկերություններում:
Տկն. Բոսութղոն ազգությամբ ֆրանսիացի է, մագիստրոսի կոչումն ստացել է միջազգային հարաբերություններ և տնտեսագիտության մասնագիտությամբ Ջոն Հոփքինսի համալսարանի Առաջադեմ միջազգային ուսումնասիրությունների դպրոցից (Վաշինգտոն, ԱՄՆ), ինչպես նաև ավարտել է Քաղաքական գիտությունների ֆրանսիական համալսարանը (Sciences-Po Paris):