Image

Լորա Ի. Բեյլի

Երևանի գրասենյակի տնօրեն, Europe and Central Asia

Լորա Ի. Բեյլին Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրենն է 2014 թ. սեպտեմբերի 1-ից: Նա իրականացնում է երկրի բարեփոխումների քաղաքականությանն ուղղված ընդհանուր օրակարգի կառավարումը՝ վերահսկելով Համաշխարհային բանկի աշխատանքային ծրագրի որակը և կատարումը, ինչպես նաև  ազգային իշխանությունների և երկրի բոլոր հիմնական շահագրգիռ կողմերի հետ պահպանում  հարաբերություններ:

Տկն. Բեյլին  աշխատել է միջին եկամտով և անցումային այնպիսի մեծ երկրներում, ինչպիսիք են Հնդկաստանն ու Ինդոնեզիան, ինչպես նաև փոքր հետ-հակամարտային այնպիսի երկրում, ինչպիսին Արևելյան Թիմորն է: Մինչ Պապուա Նոր Գվինեայում ՀԲ գրասենյակի տնօրենի իր վերջին պաշտոնը (2009 թ. ապրիլից 2014 թ. հուլիսը) զբաղեցնելն աշխատել է Համաշխարհային բանկի գործառնությունների քաղաքականության և երկրների սպասարկման փոխնախագահությունում՝ որպես ծրագրերի ավագ մասնագետ: 2005-2009 թթ. նրա պարտականությունների թվում էին  բազմակողմ և երկկողմ միջազգային գործակալությունների շրջանում գործընկերային նախաձեռնությունների ներդրումը, «արագ արձագանքման»  ծրագրերի բանկի կանոնակարգերի բարեփոխմանն ուղղված գործառնական ղեկավարումը և երեք տարածաշրջանների թիմերին օժանդակության լայն շրջանակի տրամադրումը:

Նախքան 2005 թ. Համաշխարհային բանկում աշխատանքի անցնելը տկն. Բեյլին 16 տարի աշխատել է Ասիայի, Աֆրիկայի և Կենտրոնական Ամերիկայի տնտեսական զարգացման ծրագրերում, իսկ դրանից առաջ՝ 1980-ականների տեխնոլոգիական վերելքի տարիներին, ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում երեք տարի շարունակ ակտիվորեն զբաղվել է մասնավոր հատվածի կազմակերպությունների զարգացմամբ:

Տկն. Բեյլին ԱՄՆ քաղաքացի է, Հարվարդի համալսարանի Քենեդու անվան կառավարման դպրոցի հանրային քաղաքականության մագիստրոս՝ միջազգային առևտրի և միջազգային զարգացման մասնագիտացմամբ:


Contact
հեռ. : +374-10-52-09-92
lbailey@worldbank.org


Ռեսուրսներ

ՄԱՍՆԱԳԻՏԱՑՄԱՆ ՈԼՈՐՏՆԵՐ
  • Օժանդակության արդյունավետություն
  • Հակամարտություններ
  • Գենդեր
Welcome