Skip to Main Navigation

Կարոլին Գեգինատ


Կարոլին Գեգինատը 2021 թ․ հուլիսի 1-ից Համաշխարհային բանկի (ՀԲ) Հայաստանի գրասենյակի տնօրենն է։

2003 թ․ ի վեր՝ Գեգինատը մի քանի պաշտոններ է զբաղեցրել Համաշխարհային բանկում, Միջազգային ֆինանսական կորպորացիայում (ՄՖԿ) և Արժույթի միջազգային հիմնադրամում (ԱՄՀ): Վերջերս աշխատել է որպես Համաշխարհային բանկի՝ Արևելյան և Հարավային Աֆրիկայի գլխավոր տնտեսագետ, իսկ մինչ այդ չորս տարի ղեկավարել է «Հարավային Աֆրիկայում հավասար աճի, ֆինանսների և հաստատությունների» ծրագիրը։

Գեգինատը Համաշխարհային բանկին է միացել 2003 թ․-ին՝ «Պարտքի ծանր բեռ ունեցող աղքատ երկրների (HIPC) նախաձեռնության» շրջանակում աֆրիկյան երկրների պարտքի բեռի թեթևացման ուղղությամբ աշխատանք կատարելու համար։ Ավելի ուշ նա դարձել է Բանկի «Գործարարություն» զեկույցի թիմի հետազատող, որի համաղեկավարն էր մինչև 2014 թ․-ը։ Ապա միացել է ԱՄՀ-ի Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի վարչությանը՝ «Արաբական գարնան»-ը հաջորդած արձագանքման ուղղությամբ աշխատելու համար։

2016-2020 թթ․ ընթացքում նա տեղակայված է եղել Մապուտոյում, Մոզամբիկ, Մոզամբիկի, Մադագասկարի, Կոմորոսի, Մավրիտուսի և Սեյշելների մակրո-տնտեսական և հանրային ոլորտի ղեկավարման, կառավարման, մասնավոր և ֆինանսական հատվածի զարգացման, աղքատության չափման և վիճակագրության ոլորտներում Համաշխարհային բանկի վարկային և խորհրդատվական աշխատանքը ղեկավարելու համար։

Գեգինատը Գերմանիայի քաղաքացի է, տնտեսագիտության և միջազգային գործարար կառավարման կրկնակի մագիստրոսի աստիճան է ստացել Քյոլնի համալսարանից, Գերմանիա, և գիտական աստիճան՝ տնտեսագիտական քաղաքականության հետազոտությունների ոլորտում Քիլի համաշխարհային տնտեսագիտության ինստիտուտից, Գերմանիա։