Skip to Main Navigation
Antonella Bassani

Անտոնելլա Բասանի

ոխնախագահ, Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջան, Europe and Central Asia

Անտոնելլա Բասանին Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահն է։ Այս պաշտոնում Անտոնելլան ղեկավարում է Համաշխարհային բանկի՝ նշված տարածաշրջանին ուղղված ռազմավարական, ֆինանսնական և գիտելիքային աշխատանքը։

Անտոնելլան Համաշխարհային բանկում մի քանի բարձրագույն պաշտոն է զբաղեցրել, այդ թվում՝ ամենավերջինը՝ Բյուջեի, կատարողականի վերանայման և ռազմավարական պլանավորման մասով փոխնախագահի պաշտոնը։ Մինչ այդ, որպես Ռազմավարության և գործառնությունների տնօրեն (Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջան), նա պատասխանատու էր երկու տարածաշրջաններում գործառնությունների վերահսկման համար՝ ղեկավարելով և աջակցություն ցուցաբերելով տարածաշրջանային թիմերին բարձրորակ ռազմավարությունների և գործառնությունների, ճկուն և նորարարական ֆինանսավորման և գիտելիքային ծառայությունների տրամադրման հարցում։ Նա նաև առաջատար դեր է կատարել Բանկի ռեսուրսների նորարարական և ռազմավարական մոբիլիզացման, այդ թվում՝ Միջազգային զարգացման ընկերակցության համար երկու հաջող համալրումների հարցում։

Անտոնելլան ավելի քան 30 տարվա փորձ ունի՝ գործառնական գիտելիքի և ֆինանսական փորձառության եզակի համակցմամբ, աշխատելով Արևելյան Ասիայի և խաղաղօվկիանոսյան, ենթասահարյան Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջաններում զարգացման, տնտեսական կառավարման և աղքատության նվազեցման ուղղությամբ, վերահսկելով խոշոր և բարդ ծրագրեր ու միջոլորտային թիմերի։ Անտոնելլան հայտնի է որպես փորձառու և նորարար ղեկավար, ով իր գործառնական և ֆինանսական փորձառությունը համակցում է որակյալ ռազմավարությունների, գործառնություններ և գիտելիք ապահովելու, պորտֆելի կառավարման, ֆինանսավորման լուծումների և երկկողմ ու բազմակողմ գործընկերությունների խթանման համար։

Անտոնելլան Համաշխարհային բանկին է միացել 1993 թվականին՝ Երիտասարդ մասնագետների ծրագրի միջոցով: Նախքան Բանկին միանալն աշխատել է ՏՀԶԿ-ում՝ Փարիզում։ Նա Ջոնս Հոփկինսի համալսարանից միջազգային տնտեսագիտության մագիստրոսի և դոկտորի գիտական աստիճան ունի։


 ՄՆԱՑԵՔ ԿԱՊԻ ՄԵՋ


Welcome