Skip to Main Navigation
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐնոյեմբեր 8, 2024Õ©.

Հայաստանում կլիմայի փոփոխության դեմ պայքարով կարելի է ապահովել ավելի մաքուր օդ, ավելի առողջ համայնքներ և ավելի բարձր տնտեսական աճ

ԵՐԵՎԱՆ, նոյեմբերի 8, 2024 թ. – Հայաստանը կարող է բարելավել էներգետիկ անվտանգությունը, իր ժողովրդին պաշտպանել արտանետման վնասակար ազդեցություններից և ավելի կայուն աճ ապահովել՝ կլիմայի փոփոխության դեմ արդյունավետ պայքարով՝ ասվում է Համաշխարհային բանկի խմբի այսօր լույս տեսած՝ «Հայաստան. երկրի կլիմայի և զարգացման զեկույց»-ում։

Հայաստանը խիստ խոցելի է կլիմայի փոփոխության, մասնավորապես՝ հեղեղումների, երաշտների, ջերմային սթրեսների, կարկտի և սողանքների անբարենպաստ ազդեցությունների նկատմամբ։ Երկրի տնտեսությունը խիստ էներգատար է և կախում ունի հանածո վառելիքից՝ նպաստելով էկոլոգիական սուր խնդիրների, այդ թվում՝ օդի աղտոտմանը։ Երկիրը Եվրոպայում դասվում է օդի ամենացածր որակով երկրների շարքում։ Առողջության վրա աղտոտման վնասի տարեկան արժեքը բարձր է՝ ընդհուպ մինչև ՀՆԱ-ի 10.6%-ը։

Չգործելու գինը բարձր է։ Միայն ջրային և գյուղատնտեսության ոլորտների միջոցով կլիմայի փոփոխության ազդեցությունները կարող են մինչև 2060 թ. -ը Հայաստանի տնտեսությունը մինչև 3%-ով փոքրացնել և մինչև 2030 թ. -ն աղքատությունն ընդհուպ մինչև 2.7 տոկոսային կետով ավելացնել։ Կլիմայական վնասի ազդեցությունների նվազեցմանն ուղղված ներդրումները, ի տարբերություն դրա, տնտեսությունը տարեկան կընդլայնեն 0.5-1%-ով։

Երկիրը տևական ժամանակ ապավինել է ներմուծվող բնական գազին՝ իր քաղաքներն ու արդյունաբերական ճյուղերը էներգիայով ապահովելու, տներն ու բնակարանները ջեռուցելու և իր տրանսպորտը վառելիքով ապահովելու համար։ Բնական գազը կազմում է երկրի ընդհանուր էներգամատակարարման 63%-ը՝ աշխարհում ամենամեծ մասնաբաժիններից մեկը։ Էներգետիկայի ոլորտին է բաժին ընկնում երկրի ջերմոցային գազի (ՋԳ) արտանետումների երկու երրորդը։ Ըստ նոր հրապարակված զեկույցի, էներգետիկ ոլորտի ապաածխայնացումը (դեկարբոնիզացումը) ըստ էության ավելի էժան է, քան ներմուծված գազին շարունակ ապավինելը։ Դա պայմանավորված է նրանով, որ հանածո վառելիքներն ունեն թաքնված ծախսեր, որոնք ներառում են ոչ միայն դրանց շուկայական գինը, այլև այլ հանգամանքներ ինչպիսիք են առողջապահական ծախսերի ավելացումը, արտադրողականության նվազումը և բնական ռեսուրսների դեգրադացումը:

«Արդյունավետ կլիմայական գործողությունների մեջ ներդրումներ կատարելը Հայաստանին հնարավորություն է տալիս ստեղծել աճի նոր շարժիչ ուժեր և որակյալ աշխատատեղեր: Ավելի արագ դեկարբոնիզացումը կարող է ամրապնդել Հայաստանի էներգետիկ անկախությունը՝ միաժամանակ նվազեցնելով էներգիայի արժեքը տնտեսության համար», - ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Կարոլին Գեգինատը։

Հայաստանը բախվում է նաև ջրային լարվածության բարձր մակարդակի, ընդ որում գերջրառն այնպիսի վայրերում, ինչպիսիք են Արարատյան դաշտավայրը և Սևանա լիճը, սպառնում են թե՛ գյուղատնտեսական, թե՛ խմելու ջրի պաշարներին։ Բացի այդ, անդրսահմանային ջրային հոսքերը, որոնց բաժին է ընկնում Հայաստանի ջրի աղբյուրի մինչև 35%-ը, ևս նվազում են՝ պայմանավորված կլիմայի փոփոխության և ինտենսիվ մարդկային գործունեության հետ, ինչպիսիք են ամբարտակների կառուցումը և ջրի շեղումը, հոսանքն ի վեր գտնվող երկրներում։ Երկրի տնտեսության մեջ ջուրն առանցքային դեր է կատարում՝ գյուղատնտեսության ոլորտում բոլոր աշխատատեղերի մեկ քառորդի պայմաններում։ Այն նաև անհրաժեշտ է էլեկտրաէներգիայի արտադրության (հիդրոէլեկտրաէներգիա) և մետաղների ու հանքանյութերի արտադրության համար, որը կազմում է ընդհանուր արտահանման մեկ երրորդից ավելին։

Շուրջ 8 միլիարդ դոլարի[1] նպատակային ներդրումները մինչև 2060 թ.-ը և քաղաքականության բարեփոխումներով փոխլրացումը կարող է Հայաստանին օգնել իր տնտեսության ապաածխայնացման և էներգաապահովությունը բարձրացնելու հարցում՝ մաքուր, ներքին էներգիայով, խթանել գյուղատնտեսության արտադրողականությունը, բարելավել պարենային ապահովությունը և կլիմայի փոփոխության նկատմամբ դիմակայունությունը և աշխուժացնել մասնավոր ձեռնարկատիրությունը ու բարելավել սոցիալական պաշտպանությունը՝ հարկաբյուջետային և ինստիտուցիոնալ բարեփոխումների միջոցով։ Զեկույցում հաշվարկվում է, որ նպատակային ներդրումների մոտավորապես 75%-ը կարող է ապահովվել մասնավոր հատվածի կողմից։

«Մենք մասնավոր ներդրումների համար կենսական դեր են տեսնում արևային, էներգիայի պահեստավորման, կրիտիկական ենթակառուցվածքի և գյուղատնտեսության դիմակայունության բարձրացման մեջ։ Կլիմայական ուղղվածությամբ պետական-մասնավոր գործընկերությունները կարող են կատալիզատորի դեր կատարել ցածր ածխածնային և դիմակայուն ենթակառուցվածքի համար։

Կլիմայի վրա կենտրոնացած պետական-մասնավոր համագործակցությունը կարող է արագացնել այս անցումը՝ ռազմավարական ներդրում անելով և փորձառություն տրամադրելով մասնավոր կապիտալի բացահայտման և կլիմայի փոփոխության դեմ պայքարն առաջ մղելու համար»,- ասաց Իվանա Ֆերնանդես Դուարտեն՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավարը։

Զեկույցում ընդգծվում է երկու հիմնական առաջնահերթ ուղղություն, որոնք կարող են Հայաստանին երկարաժամկետ կայուն աճի ուղու վրա դնել.

  • Ապաածխայնացում՝ արտանետումների նվազեցման և էներգետիկ ապահովության բարձրացման համար։ Իր 2050 թ.-ի արտանետումների նվազեցման ազգային սահմանված  թիրախը բավարարելու համար Հայաստանին անհրաժեշտ կլինի արագացնել իր տնտեսության ապաածխայնացման գործողությունները, որոնք էներգետիկ ապահովության բարձրացման լրացուցիչ շահաբաժին կբերեն։ Սա նշանակում է, որ անհրաժեշտ է էականորեն ավելացնել ներդրումների մասշտաբը՝ վերականգնվող էներգիայի արտադրության լրացուցիչ հզորությունների ստեղծան համար (հատկապես արևային և հողմային), հզորացնել էլեկտրական ցանցը՝ վերականգնվող էներգետիայի ինտեգրման, ավտոմոբիլային տրանսպորտի և ջեռուցման էլեկտրիֆիկացման հնարավորություն տալու, էլեկտրականացման և շինությունների էներգաարդյունավետությունը բարձրացնելու համար։ Դրա համար կպահանջվի ավելի քան 6 միլիարդ դոլարի ներդրում։
  • Գյուղատնտեսության արտադրողականության, պարենային և ջրային ապահովության խթանում։ Անհրաժեշտ է ակտիվանցել ջանքերը՝ բարելավելու ջրի օգտագործման արդյունավետությունը, պահեստավորումը և ջրային ռեսուրսների կառավարումը, կայունությանը և գյուղատնտեսության ոլորտի աճին օժանդակելու համար։ Վերոնշյալն անհրաժեշտ կլինի լրացնել կլիմայական առումով խելացի գյուղատնտեսական գործելակերպի ընդունմամբ և վաղ ահազանգման համակարգերով և կարևոր ենթակառուցվածքի հզորացմամբ։ Ջրային ապահովության հասնելու և գյուղատնտեսական կարևորագույն ոլորտը խթանելու համար անհրաժեշտ կլինեն մոտավորապես 2 միլիարդ դոլարի ներդրումներ։

Բացի այդ, զեկույցում շեշտվում է այս փոխակերպումների հնարավորություն ստեղծելու համար առանցքային բարեփոխումների կարևորությունը.

  • Անհրաժեշտ կլինեն հարկաբյուջետային և ինսիտուցիոնալ առանքային բարեփոխումներ, այդ թվում՝ ածխածնի գինը բարձրացնելու և էներգակիրների գների բարձրացումներից առավել խոցելիներին պաշտպանելու բարեփոխումներ։ Արդյունահանման փուլում ածխածնի լավ նախագծված հարկը, մակարդակից կախված, կարող է, օրինակ, խիստ անհրաժեշտ եկամուտներ գոյացնել մասնավոր ներդրումների համար խթանների տրամադրման և խոցելի տնային տնտեսությունների փոխհատուցման համար։ Ինստիտուցիոնալ բարեփոխումները ևս անհրաժեշտ են ապագայում աճի վրա կլիմայի փոփոխության ազդեցություններն ավելի լավ նախատեսելու և հարմարվողականության համար բյուջեի առաջնահերթությունը սահմանելու համար։
  • Անհրաժեշտ կլինեն կլիմայի համար մասնավոր կապիտալի մոբիլիզացման բարեփոխումներ։ Հայաստանը կարող է ավելացնել կլիմայի վրա կենտրոնացած պետական-մասնավոր գործընկերությունների ուղղությամբ ինստիտուցիոնալ կարողությունները՝ հենվելով արևային, տրանսպորտի և ջրային ոլորտներում նման գործընկերությունների կիրառման իր փորձի վրա։  Ջրային ոլորտում Հայաստանի մասնավոր հատվածը եռակի դեր պետք է խաղա՝ ապահովելով ֆինանսներ, իր սեփական գործառնությունները հարմարեցնելով և առաջարկելով ապրանքներ և ծառայություններ՝ մյուսներին օգնելով հարմարվել։

Համաշխարհային բանկի խմբի՝ «Երկրի կլիմայի և զարգացման զեկույցները» գլխավոր աշխտորոշիչ զեկույցներ են, որոնցով հետազոտվում են կլիմայի փոփոխության և զարգացման փոխադարձ կապերը։ Դրանք օգնում են երկրներին ամենամեծ ազդեցությամբ գործողությունների առաջնահերթությունը սահմանելու հարցում, ինչը կարող է խթանել ցածր ածխածնային տնտեսության անցմանը և դիմակայունության խթանմանը՝ միաժամանակ իրագործելով զարգացման ավելի լայն նպատակները։ CCDR-ները հենվում են տվյալների և մանրակրկիտ հետազոտությունների վրա և վեր հանում ՋԳ արտանետումների, դրանց արտածին ազդեցությունների և կլիմայական խոցելիությունների նվազեցման հիմնական ուղիները, այդ թվում՝ դա անելու ծախսերն ու մարտահրավերները, ինչպես նաև օգուտներն ու հնարավորությունները։ Զեկույցներով առաջարկվում են  որոշակի, առաջնահերթ գործողություններ՝ անցմանն աջակցելու համար։ Լինելով հրապարակային փաստաթղթեր՝ CCDR-ները կառավարություններին, քաղաքացիներին, մասնավոր հատվածին, զարգացման գործընկերներին և զարգացման և կլիմայական օրակարգով գործակցող բոլոր շահագրգիռ կողմերին տեղեկացնելու նպատակ ունեն։ CCDR-ները սնուցում են Համաշխարհային բանկի խմբի մյուս հիմնական ախտորոշիչ աշխատանքը, երկրներում ներգրավվածությունը և գործառնությունները և օգնում ֆինանսավորման և ուղղակի ֆինանսների ներգրավմանը կլիմայի փոփոխության դեմ բարձր ազդեցությամբ պայքարի համար։

 

*Սույն մամուլի հաղորդագրությունը թարմացվել է՝ արտացոլելու էներգետիկ ներդրումների հետ կապված փոփոխությունը:

Մամուլի հաղորդագրության համարը: 2025/ECA/041

Կապ

Վաշինգտոնում՝
Ինդիրա Չանդ
+1 (703) 376-7491
Թբիլիսիում՝
Թամար Բարբակաձե
+995 (32) 223 43 00
Երևանում՝
Հասմիկ Սողոմոնյան
+374 91291300

Blogs

    loader image

WHAT'S NEW

    loader image