Skip to Main Navigation
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐապրիլ 10, 2022Õ©.

Ռուսաստանի ներխուժումն այս տարի Ուկրաինայի տնտեսության ծավալների 45 տոկոսով կրճատման է բերելու

Ռուսաստանի ներխուժումն այս տարի Ուկրաինայի տնտեսության ծավալների 45 տոկոսով կրճատման է բերելու

 

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ձևավորվող տնտեսությունները ևս ծանր հարված են կրում

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 10 ապրիլի, 2022 թ․ Ուկրաինայի դեմ պատերազմը և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցները հարված են հասցնում աշխարհի տնտեսություններին, ընդ որում սպասվում է, որ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ձևավորվող շուկայական և զարգացող տնտեսությունները հիմնական ծանրությունը կկրեն, ասվում է Համաշխարհային բանկի այսօր լույս տեսած՝ «Վերջին տնտեսական զարգացումները» հրապարկման մեջ։

Այժմ կանխատեսվում է, որ տարածաշրջանի տնտեսության ծավալներն այս տարի կկրճատվեն ավելի քան 4.1 տոկոսով 3 տոկոսանոց աճի նախապատերազմյան կանխատեսման համեմատ, քանի որ պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական ցնցումները խորացնում են ՔՈՎԻԴ-19 համավարակի շարունակվող ազդեցությունները։ Այս կրճատումը վերջին մի քանի տարում երկրորդը և 2020 թ․ ՔՈՎԻԴ-19 համավարակով պայմանավորված կրճատումից երկու անգամ մեծ կլինի։

Ըստ գնահատականների՝ Ուկրաինայի տնտեսության ծավալների 45.1 տոկոսանոց կրճատում է կանխատեսվում,  թեև կրճատման մեծությունը կախված կլինի պատերազմի տևողությունից և ինտենսիվությունից։ Աննախադեպ պատժամիջոցների հարվածը կրելով՝ Ռուսաստանի տնտեսությունն արդեն խորն անկման մեջ է հայտնվել, ընդ որում 2022 թ․ կանխատեսվում է թողարկման ծավալների 11.2 տոկոսանոց կրճատում։

 «Պատերազմի պատճառով անարգել խորացող հումանիտար ճգնաժամը ազդեցիկ չափերի է։ Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինայի տնտեսությանը հուժկու հարված է հասցնում և ենթակառուցվածքներին հսկայական վնաս է պատճառել»,-ասաց Համաշխարհային բանկ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի փոխնախագահ Աննա Բյերդեն։ «Ուկրաինան զգալի ծավալի ֆինանսական օժանդակության անհապաղ կարիք ունի, քանի որ այն պայքարում է իր տնտեսությունը և կառավարության աշխատանքը պահպանելու համար՝ օժանդակելու ծայրահեղ իրավիճակից տուժող և դրան դիմակայող Ուկրաինայի քաղաքացիներին»։

Պատերազմը համաշխարհային տնտեսական աճի տեմպի կտրուկ դանդաղման, բարձրացող գնաճի և պարտքի և աղքատության մակարդակի կտրուկ աճի ավելացող մտահոգություններին է գումարվել։ Տնտեսական ազդեցության արձագանքը դրսևորվել է բազմակի ուղիներով, այդ թվում՝ ապրանքային և ֆինանսական շուկաներ, առևտուր ու միգրացիոն կապեր և վստահության վրա անբարենպաստ ազդեցություն։

Պատերազմը նաև ծանր հարված է հասցնում Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ձևավորվող և զարգացող տնտեսություններին՝ տարածաշրջան, որտեղ արդեն այս տարի համավարակի շարունակվող ազդեցությունների հետևանքով տնտեսական աճը դեպի դանդաղում էր գնում։ Ռուսաստանից և Ուկրաինայից բացի, կանխատեսվում է, որ Բելառուսը, Ղրղզստանը, Մոլդովան և Տաջիկստանն այս տարի տնտեսական անկման մեջ կընկնեն, իսկ աճի կանխատեսվող ցուցանիշները բոլոր տնտեսություններում իջեցվել են՝ պայմանավորված պատերազմի ազդեցությունների տարածմամբ, եվրագոտում սպասվածից թույլ  տնտեսական աճով և ապրանքային, առևտրի և ֆինանսական ցնցումներով

Ռուսաստանին և Ուկրաինային բաժին է ընկնում տարածաշրջանում ցորենի ներմուծման 40 տոկոսը և Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում շուրջ 75 տոկոսից ավելին։ Ռուսաստանը նաև  արտահանման խոշոր ուղղություն է շատ երկրների համար, իսկ Կենտրոնական Ասիայի որոշ տնտեսություններում (Ղրղզստան, Տաջիկստան) Ռուսաստանից դրամական փոխանցումները ՀՆԱ-ի շուրջ 30 տոկոսն են կազմում։

«Ուկրաինայի պատերազմը և համավարակը մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ ճգնաժամերը կարող են համատարած տնտեսական վնասի պատճառ դառնալ և մեկ շնչի հաշվով եկամուտներն ու զարգացման ուղղությամբ ձեռքբերումները մի քանի տարով հետ գցել»,- ասաց, Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր տնտեսագետ Ասլի Դեմիրգյուչ-Քանտը։ «Անհրաժեշտ է, որ տարածաշրջանի կառավարություններն ամրացնեն իրենց մակրոտնտեսական բուֆերները և բարձրացնեն իրենց քաղաքականության վստահելիությունը՝ ռիսկերը զսպելու և առևտրի ու ներդրումային ուղիների հնարավոր հատվածականությունը հաղթահարելու, սոցիալական ապահովության իրենց ցանցերն ամրապնդելու համար՝ առավել անապահովներին, այդ թվում՝ փախստականներին պաշտպանելու համար և էերգախնայողության բարելավման շեշտադրումը չկորցնեն՝ կայուն ապագա ապահովելու համար»։

Պատերազմի պատճառով  առաջացած հումանիտար խորը ճգնաժամը համաշխարհային ցնցման սկզբնական ալիքներից առավել արտահայտվածն էր և հավանաբար հակամարտության թողած ամենատևական ժառանգությունների թվին կդասվի։ Ուկրաինայից դեպի հարևան երկրներ փախստականների ալիքի պատճառով սպասվում է, որ  նախորդ ճգնաժամերի նշանակությունը դրա համեմատ կփոքրանա։ Դրա հետևանքով առանցքային կլինի ընդունող երկրին և փաստականների համայնքներին օժանդակությունը, և Համաշխարհային բանկը ծրագրային աջակցություն է նախապատրաստում՝ փախստականների հոսքերի մեծացմամբ պայմանավորված ֆինանսավորման կարիքները հոգալու համար։

Պատերազմի հետևանքով նավթի գների կտրուկ աճը ևս ընդգծում է էներգաանվտանգության անհրաժեշտությունը՝ խթանելով վերականգնվող աղբյուրներից էներգամատակարարումը և էներգախնայողության լայնամասշտաբ միջոցառումների նախագծման և իրականացման արագ ընթացքի ապահովումը։

Համաշխարհային բանկի խմբի արձագանքն Ուկրաինայի պատերազմին

Համաշխարհային բանկի խումբն արագ քայլեր է ձեռնարկում Ուկրաինայի ժողովրդին աջակցելու համար։ Փետրվարի 24-ին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման սկզբից Բանկի խումբը մոբիլիզացրել է 925 միլիոն դոլարի հրատապ ֆինանսավորման փաթեթ՝  ի աջակցություն Ուկրաինայի։ Արագ հատկացվող աջակցությունը կուղղվի հիվանդանոցների աշխատակիցների աշխատավարձերի, տարեցների կենսաթոշակների վճարմանը և անապահովների համար սոցիալական ծրագրերին օգնելուն։ Արագ ֆինանսավորումը աջակցության 3 միլիարդ դոլարանոց փաթեթի մաս է, որը Բանկի խումբը Ուկրաինայի համար առաջիկա ամիսներին կնախապատրաստի։ Ներխուժումն արդեն Եվրոպայում երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո փախստականների ամենամեծ ճգնաժամի պատճառ է դարձել։ Բանկի խումբն ուսումնասիրում է, թե ինչպես է ընդունող երկրներում աջակցելու փախստականներին։

Մամուլի հաղորդագրության համարը: 2022/ECA/79

Կապ

Washington
Carl Hanlon
+1 (202) 460-8526
Washington
Indira Chand
+1 (703) 376-7491
Brussels
Oliver Joy
32-2-5520059

Blogs

    loader image

WHAT'S NEW

    loader image