Skip to Main Navigation
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ մարտ 28, 2019Õ©.

Հայաստանը և Համաշխարհային բանկի խումբը նորացնում են Երկրի գործընկերության շրջանակը մրցակցային, արտահանմանն ուղղված տնտեսության շեշտադրումով

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 մարտի, 2019 թ. Համաշխարհային բանկի խմբի (ՀԲԽ) Գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հավանություն է տվել Հայաստանի հետ 2019-2023 թթ. «Երկրի գործընկերության շրջանակին» (ԵԳՇ)՝ շուրջ 500 միլիոն ԱՄՆ դոլար՝ կայուն և ներառող աճին և երկրում կենսամակարդակի բարելավմանն աջակցելու համար:

Նոր ԵԳՇ-ն լիովին համահունչ է կառավարության հնգամյա ծրագրին՝ հանուն արդար, ներառական և քաղաքացիակենտրոն Հայաստանի: Այն հիմնվում է 2018 թ. գարնան «թավշյա հեղափոխությունից» հետո նոր կառավարության ուրվագծած տեսլականի վրա և մարմնավորում է Հայաստանի զարգացման սահմանափակումների հաղթահարման և բարեփոխումների խորացման նոր քաղաքական կամքը՝ կոռուպցիայի դեմ պայքարին, օրենքի գերակայության ամրապնդմանը և մարդկային կապիտալին ուղղված ներդրումների  միջոցով:

Ծրագրի իրականացմամբ արդյունավետորեն կօգտագործվեն Համաշխարհային բանկի կառույցների՝ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) և Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (ԲՆԵԳ)   փոխլրացնող ուժեղ կողմերը:

«Համաշխարհային բանկի խմբի կողմից առաջարկվող ռազմավարությունը կհենվի Հայաստանի վերջին փոփոխությունների շնորհիվ առաջացած ավելի խորը բարեփոխումների խթանի ու քաղաքական կամքի և լավ կառավարման նորացված հանձնառության վրա՝ աճի նոր մոդելի ուղղությամբ տնտեսության վերահավասարակշռմանն աջակցելու համար»,- ասաց Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն:

Հայաստանի կառավարության՝ ծայրահեղ աղքատությունը վերացնելու և համընդհանուր բարգավաճումը խթանելու նպատակների առաջմղմանը երկրի համատեքստում օգնելու համար ԵԳՇ-ով նախատեսվում է Հայաստանին աջակցել երեք հիմնական ոլորտներում.

  • Արտահանումը հնարավոր դարձնող գործոնների և ընկերությունների մրցունակության խթանում.
  • Մարդկային կապիտալի և հավասարության բարելավում.
  • Շրջակա միջավայրի և բնական պաշարների կայուն կառավարում:

Աջակցելով Հայաստանի՝ նոր, ավելի ներառական աճի մոդել ստեղծելու ջանքերին՝ ԵԳՇ-ով կկատարվի լավ կառավարման և ներառման առանցքային տարրերն ընդգրկելու փորձ, այդ թվում՝ հանրային հաշվետվողականություն և թափանցիկություն, քաղաքացիների ներգրավում, գենդերային հարցեր, տարածքային համաչափություն և թվային միակցում:

«Ինձ համար հատկապես ուրախալի է, որ ռազմավարական ծրագրի մշակումն իրականացվել է շահագրգիռ կողմերի՝ կառավարության, մասնավոր հատվածի, քաղաքացիական հասարակության և զարգացման գործընկերների հետ ծավալուն քննարկումների միջոցով,- ասաց Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Մերսի Թեմբոնը:- Ավելին, զարգացման մարտահրավերները և հնարավորությունները, որոնք ԵԳՇ-ի գործընթացի համար տեղեկություններ են ապահովել, արտացոլում են նաև կառավարության ծրագրի առաջնահերթությունները և ՀԲԽ-ի Հայաստանի համար Երկրի համակարգված գնահատումը (ԵԳՀ) »:

ՄՖԿ-ն, որի ուշադրության կենտրոնում մասնավոր հատվածի զարգացումն է, կշարունակի մասնավոր ֆինանսավորման ներգրավումը և ՀԲԽ-ի միջոցով համագործակցությունը Հայաստանի էնեգետիկայի ոլորտի արդիականացմանն աջակցելու համար՝ ներմուծվող էներգակիրներից կախվածությունը նվազեցնելու համար: ՄՖԿ-ն կօժանդակի նաև կառավարության ջանքերին մրցակցությունն ավելացնելու և տնտեսությունն արտաքին ներդրումների համար հասանելի դարձնելու ուղղությամբ՝ ուղղակի ֆինանսավորում տրամադրելով ընկերություններին և օժանդակելով արտահանման ուղղվածությամբ ճյուղերի զարգացմանը: ՄՖԿ-ն կշարունակի աշխատել ֆինանսական միջնորդների հետ՝ ընդլայնելով միջին և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորման և առևտրի խթանման նրանց կարողությունները:

«ՄՖԿ-ն ողջունում է Հայաստանի տնտեսությունը ներդրումների համար հասանելի դարձնելն ու նոր հնարավորությունների ստեղծումը: Մենք մեր դերը պատկերացնում ենք առանցքային ոլորտներում, օրինակ՝ էներգետիկայի, մասնավոր հատվածի ավելի մեծ մասնակցությունը խթանելու մեջ՝ շարունակելով աջակցել երկրին բնակչության կենսամակարդակի բարելավման ճանապարհին»,- ասաց ՄՖԿ Հարավային Կովկասի տարածաշրջանային ղեկավար Յան վան Բիլսենը:

Ելնելով Հայաստանի ներկա հարկաբյուջետային սահմանափակված միջավայրից՝ ԵԳՇ ծրագիրը կիրականացվի հարմարեցված ձևով և ընտրողական կլինի՝ հիմնվելով զարգացման վրա իր ազդեցությունն առավելագույնի հասցնելու համար նախատեսված ներգրավվածության երեք սկզբունքների վրա՝ 1) բարձր առաջնահերթությամբ ներդրումների շուրջ կատալիզել  զարգացման և մասնավոր հատվածի գործընկերներին, 2) ուսումնասիրել  այն ոլորտները, որոնցում այլ երկրների նոր, առաջադեմ փորձից Հայաստանը կարող է լավագույնս օգուտ քաղել և այդ մոտեցումները համապատասխանեցնել երկրի առանձնահատուկ կարիքներին, 3) օպտիմալացնել գործող պորտֆելը՝ Հայաստանի զարգացման նոր նպատակներին դրա համապատասխանությունը և նպաստն առավելագույնի հասցնելու համար:


Մամուլի հաղորդագրության համարը: 2019/ECA/99

Կապ

Վաշինգտոնում՝
Սոնա Փանաջյան
1 (202) 473-9751
spanajyan@worldbank.org
Երևանում՝
Վիգեն Սարգսյան
(374 10) 594 - 244
vsargsyan@worldbank.org
Api
Api