Skip to Main Navigation
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ մայիս 8, 2018Õ©.

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները կարող են ավելի լավ հնարավորություններ և ծառայություններ մատուցել քաղաքացիներին՝ բլոքչեյն տեխնոլոգիաներն օգտագործելով որպես լծակ

ԹԲԻԼԻՍԻ  8 մայիսի 2018 թ.:  Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում գագաթնակետին հասած տնտեսական աճի պայմաններում, որին հաջորդեցին  2017 թ. 2.7 տոկոսանոց աճը  և 2018 թ. 2.3 տոկոսանոց աճի կանխատեսումը, տարածաշրջանի երկրները պետք է օգուտ քաղեն նոր թվային տեխնոլոգիաներից՝ իրենց ծառայությունների նորարարացման և բարելավման համար, ասվում է Համաշխարհային բանկի նոր՝ «Կրիպտոարժույթներ և բլոքչեյն. Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի վերջին տնտեսական նորությունները»  զեկույցում (Cryptocurrencies and Blockchain: Europe and Central Asia Economic Update):

Անհրաժեշտ է, որ տարածաշրջանի քաղաքականություն մշակողները հավասարակշռություն պահպանեն նոր տեխնոլոգիաների լիարժեք ներուժը կաշկանդող գործոնների վերացման և դրանց գերգովազդը զսպելու միջև: Միաժամանակ անհրաժեշտ է նաև, որ քաղաքականությունը քաղաքացիներին աջակցի աշխատանքի և ապրանքային շուկաների ճկունության աճին հարմարվելու հարցում:

Ի հայտ եկող տեխնոլոգիաների նոր ալիքի մեջ են նաև բլոքչեյնները՝ թվային տեխնոլոգիաներ, որոնք տալիս են անձանց միջև ուղղակիորեն գործարքներ կատարելու և տեղեկատվական հոսքերի հնարավորություն՝ առանց վստահված միջնորդի անհրաժեշտության: Բլոքչեյն տեխնոլոգիաների առաջին կիրառումները կրիպտոարժույթներն էին, որոնք առանց կենտրոնական բանկերի ստեղծում են թվային փող և առանց ֆինանսական հաստատությունների դյուրացնում են վճարումները:

«Եվրոպայի  և Կենտրոնական Ասիայի շատ երկրներ պարարտ հող են եղել կրիպտոարժույթների և բլոքչեյն տեխնոլոգիաների զարգացման համար»,- ասաց Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի  և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր տնտեսագետ Հանս Թիմմերը (Hans Timmer, World Bank Chief Economist for Europe and Central Asia)՝  Թբիլիսիում զեկույցի շնորհանդեսի ժամանակ:  «Վրաստանում, օրինակ, կրիպտոարժույթների արդյունահանումը զարմանալիորեն լայն տարածում ունի՝ հիմնականում պայմանավորված հարկային արտոնություններով և էլեկտրաէներգիայի ցածր գներով: Առաջիկայում կարևոր լինի, որ կառավարությունն ապահովի ֆինանսական վերահսկողություն և սպառողների պաշտպանություն»:

Այսօր լինելով բազմամիլիարդ դոլորանոց ոլորտ՝ կրիպտոարժույթների շուրջ շարունակում են առաջանալ զգալիորեն տարամիտվող կարծիքներ, ասվում է զեկույցում: Կրիպտոարժույթների արժեքի ծայրահեղ տատանողականությունը կասկած է հարուցում որպես օրինական վճարամիջոցի այլընտրանք դրանց կենսունակության վերաբերյալ, իսկ կրիպտոարժույթների արդյունահանման հետ կապված էլեկտրաէներգիայի աստիճանաբար ավելացող ծախսերը մտահոգության տեղիք են տալիս:

Սակայն դրանց հիմքում ընկած բլոքչեյն տեխնոլոգիան ավելի լայնորեն է ընդունվում, ընդ որում տարածաշրջանի որոշ կառավարություններ արդեն բլոքչեյնը կիրառում են փորձարարական եղանակով հանրային ծառայությունների թվայնացման և արդիականացման համար՝ դրանք ավելի ապահով, թափանցիկ ու արդյունավետ դարձնելու նպատակով:

Օրինակ՝ Ուկրաինայում, Էստոնիայում և Վրաստանում կառավարություններն ակնկալում են բլոքչեյն տեխնոլոգիայի կիրառմամբ ստեղծել հողի և անշարժ գույքի ռեեստերներ: Ադրբեջանը բանկային գործունեության համար փորձարարական եղանակով կիրառում է նույնականացման թվային քարտեր, իսկ Լիտվան բլոքչեյն կենտրոն է բացել՝ սկսնակ ընկերությունների ինկուբացիայի համար: Շվեյցարիան ունի բլոքչեյնի հանգույց դառնալու նպատակ և առաջատար է այս տեխնոլոգիաներին համապատասխան կարգավորումները ճշգրտելու հարցում:

«Բլոքչեյն տեխնոլոգիաները մրցակցային ճնշում են առաջացնում մասնավոր ֆինանսական հատվածների վրա՝ կառավարությունների ներսում դառնալով նաև ստեղծարար գաղափարների և մոտեցումների առաջացման պատճառ»,- հավելեց պրն. Թիմմերը: «Միևնույն ժամանակ դրանք երկրների համար  քաղաքականության մի շարք մարտահրավերներ են առաջացրել»:

Որոշ հիմնական մարտահրավերներից են՝ ֆինանսական վերահսկողության ապահովումը և փողերի լվացման, հարկերից խուսափելու և անօրինական գործարքների դեմ պայքարը: Բացի այդ, կառավարություններին անհրաժեշտ է արձագանքել կրիպտոարժույթների արդյունահանմամբ պայմանավորված էլեկտրաէներգիայի զանգվածային օգտագործմանը՝ որոշելով, թե որքանով պետք է օժանդակեն բլոքչեյն տեխնոլոգիաներում մասնագիտացող սկսնակ ընկերություններին:

Ըստ զեկույցի եզրահանգումների՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում տնտեսական աճը բարձր է եղել՝ տասնամյակում ամենաարագ աճը, և հատկապես  բարձր է եղել Կենտրոնական Եվրոպայում և Թուրքիայում:  Սակայն գործազրկության նվազումը և գնաճի ավելացումը ցույց են տալիս, որ առաջիկայում տարածաշրջանում հնարավոր է  աճի տեմպի դանդաղում:

Տնտեսական վերելքի ժամանակ տարածաշրջանի շատ երկրներ իրենց արտահանումն ավելացրեցին և բյուջեի պակասուրդը կրճատեցին՝ ցիկլային դիմահար քամիների նյութականացման դեպքում ապահովելով բարձիկ: Առաջիկայում, սակայն, ֆինանսական պայմանների համաշխարհային խստացումը և հովանավորչության աճող միտումները հաղթահարելիս՝ տարածաշրջանը կբախվի նոր մարտահրավերների:

Ներբեռնել զեկույցն ամբողջությամբ՝  Cryptocurrencies and Blockchain: Europe and Central Asia Economic Update


Մամուլի հաղորդագրության համարը: 2018/ECA/96

Կապ

Վաշինգտոն, ԿՇ
Փոլ Քլեյր
(202) 4731581
pclare@worldbank.org
Թբիլիսի
Ինգա Պայչաձե
(99532) 291 3096
ipaichadze@worldbank.org
Api
Api