Համաշխարհային բանկի «Հայաստանի պետական ֆինանսների ուսումնասիրության» երկմաս շարքի երկրորդ աշխատությունը վերլուծում է Հայաստանի հարկային համակարգի և կրթության ոլորտում պետական ծախսերի արդյունավետությունն ու արդարացիությունը։ Զեկույցն ուսումնասիրում է երկրի կրթական համակարգի առջև ծառացած մարտահրավերները, ինչպիսիք են նախադպրոցական և բարձրագույն կրթության ցածր ընդգրկվածության ցուցանիշները, և առաջարկում միջոցներ, ինչպիսիք են նախադպրոցական կրթության ծածկույթի ընդլայնումը, ուսուցման որակի բարելավումը և ներդրումները միջին մասնագիտական կրթության ոլորտում: