2019թ. հուլիսի 1-ից Սեբաստիան Մոլինեուսը Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրենն է: Նա պատասխանատու կլինի Համաշխարհային բանկի երկրների ռազմավարությունների զարգացման, վարկավորման պորտֆելի, խորհրդատվական և համախմբման ծառայությունների կառավարման, զարգացման գործընկերների հետ աշխատանքը համակարգելու և տարածաշրջանում տնտեսական աճի և աղքատության նվազեցման ուղղությամբ այլ հիմնական շահագրգիռ կողմերի հետ գործակցության համար:
Սեբաստիանը 2002թ. աշխատանքի անցավ Միջազգային ֆինանսական կորպորացիայում (ՄՖԿ), որտեղ ղեկավարեց Ռուսաստանի և Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի կորպորատիվ կառավարման ծրագրերը՝ տեղակայված լինելով Մոսկվայում, ապա՝ Կահիրեում: 2008թ. նա աշխատանքի անցավ Համաշխարհային բանկի Վաշինգտոնի կենտրոնատեղիում՝ որպես ֆինանսական և մասնավոր հատվածի զարգացման ծրագրերի ավագ պատասխանատու՝ 2012թ.
դառնալով «Կապիտալի շուկաներ» գլոբալ պրակտիայի տնօրեն: 2014թ. նա նշանակվեց «Ֆինանսներ և շուկաներ» գլոբալ պրակտիկայի տնօրեն, իսկ 2018թ. դարձավ «Ֆինանսներ, մրցունակություն և նորարարություն» գլոբալ պրակտիկայի ղեկավարը: Նախքան Համաշխարհային բանկի խմբին միանալը Սեբաստիանն աշխատել է ՏՀԶԿ ֆինանսական, հարկաբյուջետային և ձեռնարկությունների գործերի վարչությունում:
Սեբսատիանն ունի գործարար կառավարման մագիստրոսի աստիճան Ֆրասնիայի HEC Կառավարման դպրոցից և մագիստրոսի աստիճան՝ Գերմանիայի Փասաույի համալսարանի իրավաբանական ֆակուլտետից: